Միխեիլ Չխենկելին «Հեռուստադպրոց» ծրագրի մասին խոսել է «Մայքրոսոֆթ»-ի կազմակերպած վիրտուալ կրթության փոխակերպման գագաթնաժողովին
Միխեիլ Չխենկելին «Հեռուստադպրոց» ծրագրի մասին խոսել է «Մայքրոսոֆթ»-ի կազմակերպած վիրտուալ կրթության փոխակերպման գագաթնաժողովին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին «Մայքրոսոֆթ»-ի (Microsoft) կազմակերպած վիրտուալ կրթության փոխակերպման գագաթնաժողովին խոսել է Կրթության նախարարության և Վրաստանի Առաջին ալիքի «Հեռուստադպրոց» կրթական ծրագրի վերաբերյալ:

Կրթության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դպրոցների և համալսարանների փակման պատճառով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթությունն ուսանողներին հանրապետության ամբողջ տարածքում հեռավար ուսուցման ծառայություններ մատուցելն է: Մշակվել են տարբեր մեթոդներ` կրթության համակարգի վրա նոր կորոնավիրուսի բացասական ազդեցությունը հասցնել նվազագույնի և ապահովել անխափան ուսումնական գործընթաց:

Նախարարի խոսքով  հեռավար ուսուցումը խթանելու նպատակով նախարարությունը կիրառել է երկու հիմնական ուղղություն՝ «Մայքրոսոֆթ» ապրանքատեսակների օգտագործմամբ դպրոցներում ներդրվել է առցանց ուսուցումը և սկսվել «Հեռուստադպրոց» մասշտաբային նախագիծը:

Նախարարի պնդմամբ՝ նախագիծը, որը ցուցադրվում է «Առաջին ալիք – կրթություն» եթերով, հասարակության կողմից արժանացել է դրական արձագանքի: Հեռուստատեսային դասերը, որոնք անցկացվում են բոլոր դասարանների բոլոր առարկաներում, դիտում են ոչ միայն աշակերտները, այլև նրանց ընտանիքի անդամները: Հենց նման հաջողության պատճառով «Հեռուստադպրոց» նախագիծը կշարունակվի նաև համաճարակի ավարտից հետո:

Նախարարը խոսել է նաև բարձրագույն կրթության վերաբերյալ և նշել, որ հաջողակ ընթացող էլեկտրոնային ուսուցումը կներդրվի նաև արտակարգ դրության ավարտից հետո: