Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ համազգային քննությունների ամսաթիվը հնարավոր է հետաձգվի մինչև օգոստոս, իսկ ձևաչափը կլինի անփոփոխ
Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ համազգային քննությունների ամսաթիվը հնարավոր է հետաձգվի մինչև օգոստոս, իսկ ձևաչափը կլինի անփոփոխ

Համազգային քննությունների ամսաթիվը կհայտարարվի հունիսին, այդ ժամանակ համավարակի կապակցությամբկ կունենանք ավելի լավ պատկեր,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար, Միխեիլ Չխենկելիի։

Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, հնարավոր է ամսաթիվը հետաձգվի մինչև օգոստոս։

Համազգային քննությունների կապակցությամբ շնորհանդեսի ժամանակ մանրամասն ներկայացրել եմ հասարակությանը, ինչպես դա նախորդ տարիներում էր, քննությունների ամսաթիվը կհայտարարվի հունիսին և այս տարի դա ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի համավարակի կապակցությամբ հունիսին կունենանք ավելի լավ պատկեր, ոչ միայն Վրաստանում, այլ ամբողջ աշխարհում։

Միակ փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ ազգային քննությունների հետ կապված, դա ամսաթվերն են։ Հնարավոր է ամսաթվերը հետաձգվեն մինչև օգոստոս և դրա պատճառը համավարակաբանական իրավիճակն է։

Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա այն կլինի անփոփոխ։

Համապատասխանաբար, այսօրվա դրությամբ, մենք շեշտը դնում ենք հունիսի վրա, ինչպես դա նախորդ տարիներում էր։ Կոնկրետ ամսաթվերը կհայտարարվեն հենց հունիսին,- ասել է Միխեիլ Չխենկելին։