Միխեիլ Չխենկելի. Շատ մեծ է ԱՄՆ-ի, որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ դերը կրթական համակարգի զարգացման գործում
Միխեիլ Չխենկելի. Շատ մեծ է ԱՄՆ-ի, որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ դերը կրթական համակարգի զարգացման գործում

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին ամերիկացի ժողովրդին և Ամերիկայի կառավարությանը շնորհավորում է անկախության օրվա առթիվ:

«Հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրն է:

Ցանկանում եմ, ստանց շնորհավորել ամերիկացի ժողովրդին, Ամերիկայի կառավարությանը, Վրաստանում դեսպանին, ինչպես նաև իմ ամերիկացի բարեկամներին այս օրվա առթիվ:

Շատ մեծ է Ամերիկայի, որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ դերը կրթական համակարգի զարգացման գործում: Ինձ, որպես Վրաստանի և ԱՄՆ-ի կրկնակի քաղաքացու համար սա առանձնապես կարևոր է:

Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ իրականացրած բոլոր նախագծերի համար»,- ասվում է Միխեիլ Չխենկելիի շնորհավորական ուղերձում: