Միխեիլ Չխենկելի. Իմ երիտասարդ բարեկամներ, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը
Միխեիլ Չխենկելի. Իմ երիտասարդ բարեկամներ, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը

Չնայած ամենին, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը,- այս մասին ասվում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիի ավարտական դասարանի աշակերտներին ուղղված ուղերձում:

Նախարարը 12-րդ դասարանի աշակերտներին շնորհավորել է դպրոցն ավարտելու առթիվ և մաղթել հաջողություն:

Միխեիլ Չխենկելին հույս է հայտնել, որ սերունդը, որն առանձնանում է նոր փորձով, զարգացման նոր հեռանկարներով և պատասխանատվությամբ, կստեղծի առանձնահատուկ ապագա:

«Իմ երիտասարդ բարեկամներ, շնորհավորում եմ ձեր կյանքի կարևորագույն իրադարձության՝ դպրոցն ավարտելու առթիվ:

Հավանաբար, շատ անգամ եք մտածել, ինչպիսին կլիներ «Վերջին զանգը», օր, երբ կլքեիք դպրոցը և կանցնեիք կյանքի նոր և հետաքրքիր փուլի: Սակայն մարտահրավերը, որի առջև կանգնած է այսօր ողջ աշխարհը, ուսման վերջին փուլում բաժանել է ձեզ ձեր դպրոցներից, սիրելի ընկերներից և աշակերտներից:

Չնայած ամենին, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը:

Այս պայմաններում ամենակարևորն էր, ապահովեինք ուսումնական գործընթացի շարունակականությունը:

Եվ արդեն վաղը, երբ ձեր առջև բացվում են նոր հեռանկարներ, լավագույն ապագայի ամենակարևոր ստեղծողները դուք եք:

Այսպիսով, ձեր կյանքում սկսվում է նոր փուլ – նոր փորձով, հարաբերություններով, ընկերներով, զարգացման նոր հեռանկարներով և պատասխանատվությամբ:

Դուք առանձնահատուկ սերունդ եք և հավատում եմ, հենց այդպիսի առանձնահատուկ էլ ապագա եք ստեղծելու:

Մաղթում եմ հաջողություն այս հետաքրքիր ճանապարհին»,- ասվում է Միխեիլ Չխենկելիի ուղերձում:

Այսօր ավարտվել է 12-րդ դասարանի աշակերտների ուսումնական գործընթացը: