Միխեիլ Չխենկելի. Գիրքը լավագույն նվերներից մեկն է, որ կարող ենք միմյանց նվիրել
Միխեիլ Չխենկելի. Գիրքը լավագույն նվերներից մեկն է, որ կարող ենք միմյանց նվիրել

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորում է հասարակությանը` Գրքի օրվա կապակցությամբ և կոչ անում նրանց ընդգրկվել #ՆվիրիրԳիրք արշավին:

«Ուրախ եմ, որ Վրաստանը գրեթե 20 տարի առանձնահատուկ կերպով է նշում Գրքի և հեղինակային իրավունքների համաշխարհային օրը: Խորհրդանշական է, որ այս օրը կապված է համաշխարհային գրականության հանճարների հետ: Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 1995 թվականին և նշվում է 1996 թվականի ապրիլի 23-ից: Այս օրը Վրաստանում հաստատվել է որպես գիրք նվիրելու օր, ինչը հիանալի նախաձեռնություն է գրքերը և գրագիտությունը խթանելու համար: Գիրքը լավագույն նվերներից մեկն է, որ կարող ենք միմյանց նվիրել:

Համոզված եմ, որ նվիրած գիրքը յուրահատուկ հիշողություն է մեզանից յուրաքանչյուրի համար: Իմ խնդրանքն է ՝ ներգրավվել #ՆվիրիրԳիրք արշավին, հաճելի նվեր մատուցել ձեզ համար թանկ մարդկանց և բարձրացնել նրանց սիրած գրքերը կարդալու դրդապատճառը», – ասաց Չխենկելին: