Միխեիլ Բատիաշվիլին հանդիպել է Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանին
Միխեիլ Բատիաշվիլին հանդիպել է Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին Երևանում հանդիպել է Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանին:

Միխեիլ Բատիաշվիլին և Արայիկ Հարությունյանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերը և ընթացիկ բարեփոխումները:

Կրթության նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը միմյանց հետ զրուցել են երկու երկրների կրթական համակարգերի մասին և միմյանց հետ կիսվել կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած փորձով:

Միխեիլ Բատիաշվիլին Արայիկ Հարությունյանին ծանոթացրել է միջնակարգ կրթության ուղղությամբ վերջին ժամանակներում անցկացված բարեփոխման արդյունքների հետ, որոնք կապված են դպրոցներ նոր մանկավարժների մուտք գործելու, մանկավարժների աշխատավարձն ավելացնելու և համակարգից թոշակային տարիքի մանկավարժների արժանի կերպով հեռանալու հետ:

Հանդիպմանը կողմերը զրուցել են բարձրագույն կրթության առումով ունեցած արդյունքների մասին, որը վրացական կրթության համակարգն ավելի է մոտեցնում եվրոպական կրթական տարածքին:

Կողմերը համաձայնել են, որ երկրների միջև կրթության տեսանկյունից համագործակցությունն ապագայում ևս ակտիվորեն կշարունակվի: