Միրզա Սուբելիանու հետ կապված տարածված գրությունների մասին հարցաքննությունը տեղի էր ունենում նաև երեկ և հետաքննութւուննը կշարունակվի․ Թեա Ծուլուկիանի
Միրզա Սուբելիանու հետ կապված տարածված գրությունների մասին հարցաքննությունը տեղի էր ունենում նաև երեկ և հետաքննութւուննը կշարունակվի․ Թեա Ծուլուկիանի

Միրզա Սուբելիանու հետ կապված տարածված գրությունների մասին հարցաքննությունը տեղի էր ունենում նաև երեկ և հետաքննութւուննը կշարունակվի, – այս մասին լրագրողներին հայտնեց արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։

Ե՞րբ արվեց այս գրությունը, ու՞մ կողմից արվեց, դուրս բերվեց, արվել է թե ոչ նման գրություն  բանտի պատերում, իրական է թե ոչ, այս մասին ինչպես երեկ տեսաք, դատախազությունը տարածեց հայտարարություն։ Հետաքննությունը սկսվել է երեք օր առաջ։

Կարող եմ ասել միայն այն, որ երեկ տեղի էր ունենում հարցաքննություն և հետաքննությունը կշարունակվի։ Հուսով եմ, որ դատախազությունը հասարակությանը կտեղեկացնի հետաքննության ընթացքի մասին՝ ամբողջովին թափանցիկ կերպով, – հայտնեց Թեա Ծուլուկիանին։

Սրա հետ մեկտեղ, նախարարը պատասխանեց պատգամավոր Վիկտոր Ջափարիձեի քրեակատարողական հիմնարկ մտնելու մասին տրված հարցեին։

Քրեակատարողական համակարգում միշտ այսպես էր և այսպես է այն բանից հետո, ինչ արդարադատության նախարարությունը միացավ – Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, որ կուսակցության ներկայացուցիչն էլ չլինի, խորհրդարանի նախագահի թույլտվությամբ կարող են մտնել և տեսնել այն բանտարկյալներին, որին ուզում են։ Մենք չունենք իրավունք, խանգարել այս այցերը, – հայտնեց Թեա Ծուլուկիանին։

Երեկ, Ռուսթավի 2-ը տարածեց ձայնագրություն, որը նշված հեռուստաընկերության ապացույցով, Գլդանի N8 քրեակատարողական հիմնարկում, Միրզա Սուբելիանու խցիկում է արված։