Միրզա Սուբելիանու հետ կապված գրությունների հետաքննությունը սկսվեց քրեակատարողական ծառայության աշխատակցի հայտարարության հիմքով, որին սպառնում էին անձնական կյանքը նկարագրող կադրերը հանրային դարձնելով
Միրզա Սուբելիանու հետ կապված գրությունների հետաքննությունը սկսվեց քրեակատարողական ծառայության աշխատակցի հայտարարության հիմքով, որին սպառնում էին անձնական կյանքը նկարագրող կադրերը հանրային դարձնելով

Միրզա Սուբելիանու հետ կապված տարածված գրությունների հետաքննությունը սկսվեց հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի Ի․Պ-ի հայտարարության հիմքով, որի համաձայն էլ ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, նրա վրա գործադրեցին ճնշում և ենթարկեցին շանտաժի՝ անձնական կյանքը նկարագրող կադրերը հանրային դարձնելու սպառնանքով։

Առաջին ալիքը մատուցում է դատախազության հայտարարությունը․

«Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ բացատրում է, որ ձայնագրությունը, որում հավանաբար Մ․Ս․, Վ․Ջ․, և Դ․Ց․, հետաքննական գործողությունները սկսվեց 2018 թվականի հոկտեմբերի12-ին, մինչ գրությունը կփոխանցվեր լրատվամիջոցներից մեկի եթերին։

Այս փուլում հետաքննությունը ընթանում է քրեական գործով, անձնական կյանքի գաղտնիքը ապօրինի ձեռքբերման և պահման, ստիպման, կալանավորված անձի սեփական զրույցը առանց թույլտվության ձայնագրելու, ձայնագրության ապօրինի պահման և մատչելիության ապահովման ու աշխատանքային իրավասությունների հնարավոր գերազանցելու փաստերով, Վրաստանի քրեական իրավաբանության սահմանադրության 150-րդ հովածի առաջին մասով, 1571-րդ հոդվածի առաջին մասով, 158-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով ու 333-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նշաններով։

Գործով հետաքննությունը սկսվել է հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի Ի․Պ-ի հայտարարության հիմքով, որի համաձայն ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, նրա վրա իրագործվել է շանտաժ և ճնշում․ անձնական կյանքը նկարագրող կադրերը հանրային դարձնելու սպառնանքով քաղաքացի Ի․Պ-ից պահանջեցին բանտարկյալ Մ․Ս-ի հանդիպումների գաղտի գրությունների տարածում։

Հետաքննության շրջանակներում, Ի․Պ-ից մոտից մեկուսացվել է հիշողության քարտ, որը պարունակում է մի քանի գաղտնի գրություն, այդ թվում այն գրությունը, որը երեկ տարածվեց լրատվամիջոցով։ Բոլոր գրությունների հավաստիությունը պարզելու նպատակով տեղի կունենա համապատասծան փորձաքննություն», – ասված է դատախազության հայտարարությունում։