Միրզա Սուբելիանին և Իրակլի Շոթաձեն լինելու են այն անձանց շարքում, որոնք պատասխանելու են հետաքննչական հանձնաժողովի հարցերին. Օթար Կախիձե
Միրզա Սուբելիանին և Իրակլի Շոթաձեն լինելու են այն անձանց շարքում, որոնք պատասխանելու են հետաքննչական հանձնաժողովի հարցերին. Օթար Կախիձե

Խորհրդարանային փոքրամասնության անդամ Օթար Կախիձեի հայտարարությամբ, Միրզա Սուբելիանին և Իրակլի Շոթաձեն լինելու են այն անձանց ցուցակում, որոնք ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին, հասարակության առջև պատասխանելու են հանձնաժողովի անդամների հարցերին:

Ինչպես լրագրողներին ասել է Կախիձեն, հանձնաժողովը գործունեության ժամանակ չի սահմանափակվելու ոչ մի անձանց շրջանակով:

«Մեզ համար գոյություն չունի թեմաների և պաշտոնատար անձանց սահման: Առաջին հերթին ուսումնասիրելու ենք քրեական գործը, որը դատախազության հետաքննչական մասում է: ՈՒսումնասիրելուց հետո պետք է ի հայտ բերվի այն անձանց շրջանակը, որոնք պետք է գան հանձնաժողովի նիստին և տան բացատրություններ: Այս պահին կարող ենք հստակ հայտարարել, որ Միրզա Սուբելիանին և Իրակլի Շոթաձեն լինելու են այն անձանց ցուցակում, որոնք ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին, հասարակության առջև պատասխանելու են հանձնաժողովի անդամների հարցերին: Հանձնաժողովի նիստերը լինելու են բաց, բացի այն դեպքերից, երբ հարցեր են լինելու կապված պետական գաղտնիքներին»,-հայտարարել է Կախիձեն: