Միրզա Սուբելիանին՝ Վիկտոր Ջափարիձեին. Կասեմ, որ ձայնագրություններ ունեմ Վանոյի մասին, բոլոր աղմկահարույց գործերը, որոնց շուրջ Վրացական երազանքը միավորներ գրեց իրեն. Թեթրաձե, Նավթլուղի, գողեր,նձ համար ամեն բան միևնույն է

Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածում է Միրզա Սուբելիանիի և Վիկտոր Ջափարիձեի զրույցի ձայնագրությունը, որը ձայնագրվել է հուլիսի 6-ին:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը, խոստացվածին պես, շարունակում է հանրությանը տեղեկացնել այն քրեական գործի հետաքննության մասին, որը հարուցվել է անձնական կյանքի գաղտնիքը անօրեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև բանտարկությունում գտնվող անձի մասնավոր զրույցի առանց թույլտվության ձայնագրման, ձայնագրությունն անօրեն պահելու և մատչելիությունն ապահովելու, բռնի և ծառայողական իրավասության հնարավոր չարաշահման փաստերով, հոկտեմբերի 12-ին:

Հետաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ի.Պ.-ից առգրավված հիշողության քարտը ներառում է երեք գաղտնի ձայնագրություն, որոնք հավանաբար ձայնագրված են Վրաստանի պատժակատարողական համակարգի հաստատություններից մեկում: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ ԶԼՄ-ներից մեկն արդեն հանրայնացրել է հոկտեմբերի 11-ի աուդիֆայլը, որտեղ հավանաբար ձայնագրված են Մ.Ս.-ի, խորհրդարանի անդամ Վիկտոր Ջափարիձեի և քաղաքացի Դավիթ Խուցիշվիլու միջև մի քանի զրույցները, հանրային բարձր հետաքրքրությունները հաշվի առնելով, կայացրել ենք որոշում, հանրայնացրել 2018 թվականի հուլիսի 6-ի աուդիոֆայլը, որտեղ ձայնագրված է  հավանաբար կրկին Միրզա Սուբելիանիի և Վիկտորի Ջափարիձեի զրույցը: Այսօր տարածված ձայնագրությունը, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին և նույն հիշողության քարտի վրա առկա երրորդ ձայնագրությունը, իհարկե, պահանջում են հատուկ փորձագիտական հետազոտություն, որն արդեն սկսված է: Հետաքննության վարկածներից մեկով, հնարավոր է գործ ունենանք Միրզա Սուբելիանիի փորձի հետ, կեղծ, նրա կողմից հորինված հանցավոր փաստերի սպառնալիքով ազդել նրա մեղադրական գործի վերջնական արդյունքների վրա:

Այս պահի դրությամբ, հետաքննությունը շարունակվում է հանցանքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց բացահայտելու համար, ինչպես նաև ԶԼՄ-ներով տարածված գաղտնի ձայնագրություններում ձայնագրված հնարավոր հանցավոր փաստերի շուրջ: Քննչական մարմինն անում է ամեն բան, որպեսզի այս գործով պարզվի ճշմարտությունը և հանցանքում բացահայտված յուրաքանչյուր անձ ենթարկվի քրական պատասխանատվության»,- հայտարարում են դատախազությունում:

Դատախազությունը տարածում է ձայնագրությունը:

Մ.Ս Կասեմ, որ ձայնագրություններ ունեմ Վանոյի մասին, բոլոր աղմկահարույց գործերը, որոնց շուրջ Վրացական երազանքը միավորներ գրեց իրեն. Թեթրաձե, Նավթլուղի, գողեր: Ինձ համար ամեն բան միևնույն է:

მ.ს. ვიტყვი, რომ მაქვს ვანოზე ჩანაწერები, ვიბაზრებ, რომ ყველა გახმაურებული საქმეები, ოცნებამ რო ქულა დაიწერა: თეთრაძე, ნავთლუღი, ქურდები, – ტყუილით აგაყირავებთ. მკიდია რა..

 

Թողնել մեկնաբանություն