Միրզա Սուբելիանիից և Թենգիզ Կալանդիայից ստացել ենք հետաքրքիր պատասխաններ. Սերգի Կապանաձե
Միրզա Սուբելիանիից և Թենգիզ Կալանդիայից ստացել ենք հետաքրքիր պատասխաններ. Սերգի Կապանաձե
Խորավայի փողոցում սպանության փաստը ուսումնասիրող Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի անդամները հարցաքննել են մեղադրյալներ՝ Միրզա Սուբելիանիին և Թենգիզ Կալանդիային:

Հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, հարցաքննության ժամանակ մեղադրյալներից ստացել են հետաքրքիր պատասխաններ, սակայն մանրամասների մասին Սերգի Կապանաձեն ձեռնպահ է մնացել:

«Բավականին շատ մանրամասներ կաին, որոնք մասին զրուցել ենք, համարյա բոլոր հետաքրքրվող հարցերը առաջադրվել են հանձնաժողովի անդամների կողմից: Հիմնականում հարցերը վերաբերել են դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպին:

Մենք ստացել ենք հետաքրքիր պատասխաններ, որոնց մասին ես այս պահին չեմ կարող խոսել: Բնական է այդ լրատվությունը պետք է վերստուգվի և մշակվի»,-հայտարարել է Սերգի Կապանաձեն:

Միրզա Սուբելիանին, որը Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից անչափահասներից մեկի հայրն է, ձերբակալված է հանցանքը թաքցնելու մեղադրանքով: Այդ մեղադրանքի գործով նրան խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը: Իսկ Թենգիզ Կալանդիան, որը գործի հիմնական վկաներից մեկի հայրն է ձերբակալված է հանցանքը թաքցնելու մեղադրանքով: