Միրոսլավ Լայչակը Վրաստանում ընթացող բարեփոխումներին տվել է բարձր գնահատական
Միրոսլավ Լայչակը Վրաստանում ընթացող բարեփոխումներին տվել է բարձր գնահատական

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի հանրապետության արտաքին և եվրոպական հարցերով նախարարը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, տնտեսության և բիզնեսի խրախուսման ուղղությամբ Վրաստանում ընթացող բարեփոխումներին տվել է բարձր գնահատական և Վրաստանի իշխանություններին այդ ուղղությամբ հայտնել է աջակցություն,-այս մասին հայտնի է դարձել Միրոսլավ Լայչակի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Վարչապետի Մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Սլովակիայի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՀԿ-ի օրակարգով նախատեսված առաջնահերթություններին և ապագա պլաններին: Նշվել է, որ Սլովակիայի նախագահության պայմաններում հիմնական ուշադրությունը դարձվելու է հակամարտությունից տուժած բնակչության մարդասիրական իրավիճակը և այն հարցերը, թե ինչպես կարելի է օգնել տուժած բնակչությանը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև բռնազավթված գոտի այցելելու համար, որտեղ նախարար Լայչակը անձամբ ծանոթացել է իրավիճակին:

Վարչապետը հանդիպմանը զրուցել է նաև Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնության ՝«քայլ դեպի լավագույն ապագա»-ի մասին:

Հանդիպմանը քննարկել են նաև Վրաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: