Մինսկում ձերբակալվել է մոտ 400 ցուցարար
Մինսկում ձերբակալվել է մոտ 400 ցուցարար

Մինսկում ձերբակալվել է մոտ 400 ցուցարար: Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հիմնվելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալներին:

Հանրահավաքի ժամանակ լսվել են նաև կրակոցներ: իրավապահները պնդում են, որ կրակ են բացել օդի ուղղությամբ, քանզի ցուցարարները խոչընդոտում էին ոստիկանության աշխատանքը:

Տեղական մամուլի հաղորդմամբ, այսօրվա ցույցին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Բողոքի ցույցերն տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում:

Ցույցի մասնակիցները պահանջում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և կրկնակի ընտրությունների անցկացում, ինչպես նաև պատժել այն իրավապահներին, որոնք մեղադրվում են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մեջ: