Մինսկում անց են կացվել հակակառավարական ցույցեր
Մինսկում անց են կացվել հակակառավարական ցույցեր

Մինսկում անց են կացվել հակակառավարական ցույցեր: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Բելառուսի մայրաքաղաքում մարդիկ հավաքվել էին տարբեր շրջաններում, բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքի դեմ:

Մինսկում անցկացվող հակակառավարական ցույցին զուգահեռ, Օսիպովիչ քաղաքում հավաքվել էին նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները:

Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից: Բնակչությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: