Մինդելի հանքահորը պետք է փակվի, քանի դեռ անվտանգության ժամանակակից չափանիշները չեն բավարարվի․ Արչիլ Թալակվաձե
Մինդելի հանքահորը պետք է փակվի, քանի դեռ անվտանգության ժամանակակից չափանիշները չեն բավարարվի․ Արչիլ Թալակվաձե

Մինդելի հանքահորը պետք է փակվի, քանի դեռ անվտանգության ժամանակակից չափանիշները չեն բավարարվի, – այս մասին հայտնել է խորհրդարանային մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն։

Ինչպես Արչիլ Թալակվաձեն է հայտնում, հանքագործների կյանքի ապահովությունը պետք է բարձրանա։

Մինդելի հանքահորը պետք է փակվի, մինչև չենք բավարարի անվտանգության ժամանակակից չափանիշներին։ Իսկ հանքագործի կյանքի ապահովումը պետք է բարձրանա, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին այս մեծ կորուստի համար, – հայտնել է Արչիլ Թալակվաձեն։

Մինդելի հանքահորում այսօր առավոտյան ողբերգություն տեղի ունեցավ։ Պատահարին զոհվել է 4 մարդ, վնասվել է 6 մարդ։ Ինչպես ՆԳՆ-ում են հայտնում, հետաքննության առաջնային տեղեկությամբ, Մինդելի հանքանահորի թունելներից մեկու, հավանաբար, մեթանի պայթյունի հետևանքով պատերի դեֆորմացիային հետևեց առաստաղի փլուզումը։ Փաստի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով։

Տղիբուլի հանքահորը պատկանում է «Սաքնախշիր» կազմակերպությանը։ Հանքահորում ողբերգություն է տեղի ունեցել նաև ապրիլի 5-ին, որի ժամանակ զոհվել է  մարդ։