Մինչև ժամը 8-ը Իվանիշվիլին թող պաշտոնից հեռացնի Թամար Ժվանիային և պատրաստ ենք հանդիպել նոր ընտրությունների անցկացման համար. Նիկա Մելիա
Մինչև ժամը 8-ը Իվանիշվիլին թող պաշտոնից հեռացնի Թամար Ժվանիային և պատրաստ ենք հանդիպել նոր ընտրությունների անցկացման համար. Նիկա Մելիա

Մինչև ժամը 8-ը Իվանիշվիլին թող պաշտոնից հեռացնի Ժվանիային և պատրաստ ենք, հանդիպել Իվանիշվիլիի հետ  նոր ընտրություններ անցկացնելու համար,- այս մասին խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքին հայտարարել է «Ազգային շարժման» Գլդանիի մեծամասնական թեկնածու, Նիկա Մելիան:

Նրա խոսքով ՝ «վերադարձի ճանապարհները փակ են»:

«Թող մինչև ժամը 8-ը Իվանիշվիլին կողմնորոշվի, պաշտոնից հեռացնի Ժվանիային, տիկին կեղծողին և ձեր անունից ընդդիմության ներկայացուցիչները պատրաստ ենք հանդիպել Իվանիշվիլիի հետ ՝ նոր ընտրություններ անցկացնելու համար: Իվանիշվիլի, սա է Վրաստանը, դու Վրաստան չես: Դու ուզուրպատոր ես, ուզուրպատորը կգնա, իսկ եթե նա չգնա, կուղարկենք: Վերադարձի ճանապարհները արգելափակված են: Պարոն Իվանիշվիլին ժամանակ ունի մինչև ժամը ութը: Կմտածի, կմտածի, չի մտածի, այդ ժամանակ մենք ձեզ կտեղեկացնենք մեր որոշման մասին, և հաստատ, հանգիստ ու հստակ, երկրի սիրով և ոչ ավելին, մենք կգործենք մինչև վերջ, մինչև վերջին շունչը: Շնորհակալություն որ կաք: Շնորհակալություն այս երկրի հանդեպ ձեր սիրո համար և մեր կողմից դավաճանությունը կլինիը դավաճանություն ձեզ», – հայտարարել է Նիկա Մելիան: