Մինչև տարեվերջ, Թբիլիսիում դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն
Մինչև տարեվերջ, Թբիլիսիում դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն

Այս տարվա ավարտին Թբիլիսի կներկրվի «Եվրո 6»-ի նոր ավտոբուսներ, որով լիովին կփոխարինվեն դեղին ավտոբուսները: Այս մասին հայտարարել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Կարևոր է, որ ավտոբուսների ցանցը լինի հասանելի: Այս ուղղությամբ արվել են կոնկրետ քայլեր, սկսել ենք նորացնել ավտոբուսները և մինչև տարեվերջ դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով: Տարեվերջին կունենանք նոր, «Եվրո 6» ավտոբուսներ»,- հայտարարել է Կալաձեն:

Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության մասն է խցանումների և օդի աղտոտման նվազեցումը: