Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ կստեղծվեն
Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ կստեղծվեն

Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ կստեղծվեն, – Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահը շարունակել է երկկողմ ձևաչափով բանակցությունները Հայաստանի վարչապետի հետ։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Եռակողմ հանդիպումից հետո Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բացել տրանսպորտային միջանցքները։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար հարցերի շուրջ: Վլադիմիր Պուտինը եռակողմ բանակցությունները գնահատել է կառուցողական։ Նրա խոսքով, իրականացվել է առկա իրավիճակի խորը վերլուծություն։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։

Պուտինի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը կիրականացվի կողմերի խնդրանքով՝ Ռուսաստանի աջակցությամբ։