Մինչև մայիսի մեկը Վրաստան ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի մեկը
Մինչև մայիսի մեկը Վրաստան ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի մեկը

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության փոխանցմամբ, Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները հաշվի առնելով և ֆինանսների նախարարության որոշմամբ, կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներից ելնելով, մինչև 2020 թվականի մայիսի մեկը Վրաստանի տարածք ներկրված տրանսպորտային փոխադրամիջոցների մաքսազերծման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի մեկը:

«Սպասարկման գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին, ովքեր փոխադրամիջոցը Վրաստան են ներկրել մինչև 2020 թվականի մայիսի մեկը, հերթից և տուգանային պատժամիջոցներից խուսափելու նպատակով, ժամանակին դիմել սպասարկման գործակալությանը և մինչև օգոստոսի 31-ը ներառյալ իրականացնել մաքսազերծման գործընթացները:

Սպասարկման գործակալությունը քաղաքացիների անվտանգության նպատակով, հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները և քաղաքացիներին կոչ անում, գործակալություն ներկայանալ շնչադիմակով»,- նշված է ՆԳՆ-ի սպասարկման գործակալության տեղեկության մեջ: