Մինչև մայիսի 27-ը ներառյալ Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ
Մինչև մայիսի 27-ը ներառյալ Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրևոտ եղանակ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, մայիսի 24-27-ին Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, որոշ վայրերում կարկուտ, իսկ մայիսի 25-27-ին կփչի ուժեղ քամի: Մայիսի 24-25-ին օդի ջերմաստիճանը իջվածքում կլինի +26, +31, իսկ մայիսի 26-27-ին, +22, +27 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան: