Մինչև հոկտեմբերի 1-ը Բաթումիում և Քոբուլեթիում կրթական գործընթացը անց է կացվելու հեռավար ձևով
Մինչև հոկտեմբերի 1-ը Բաթումիում և Քոբուլեթիում կրթական գործընթացը անց է կացվելու հեռավար ձևով

Մինչև հոկտեմբերի 1-ը Բաթումիում և Քոբուլեթիում կրթական գործընթացը անց է կացվելու հեռավար ձևով:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

«Այսօր մենք ունեցել ենք խորհրդի հերթական նիստը: Ընդհանրապես, համակարգող խորհրդի հանդիպումներն անց են կացվելու ամեն երկուշաբթի և չորեքշաբթի օրերին: Այսօր մենք ունենք կորոնավիրուսի 34 դեպք: Բաթումիում 20 դեպք է գրանցվել: Բաթումիում ակընկալում ենք որոշակի աճ և պատրաստ ենք դրան: Այնուամենայնիվ, քանի որ ուսումնական տարվա մեկնարկը կհանգեցնի շարժունակության որոշակի աճի, մենք կայացրեցինք հետևյալ որոշումները: Երկու շաբաթով Բաթումիում և Քոբուլեթիում հետաձգվելու է ուսումնական գործընթացը, այն տեղի կունենա հեռավար կարգով: Քոբուլեթիում և Բաթումիում աշակերտները և ուսանողները համապատասխան հաստատություններ կայցելեն հոկտեմբերի 1-ից»,- ասել է Գիորգի Գախարիան: