Մինչև ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է. «Սիթի պարկ»
Մինչև ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է. «Սիթի պարկ»

Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է,-այս մասին լրատվություն է տարածել «Սիթի պարկ» ընկերությունը:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, տուգանքները չվճարելու դեպքում, գործելու են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պարտադիր կատարողական գործընթացները:

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, Թբիլիսիում գործող վճարովի ավտոկայանատեղիներում կրկին պարտադիր է վճարել կայանման գինը: Կայանման քարտի մասին լրատվությունը փոխանցվելու է այլ ընկերությանը և գործելու է մինչ ժամկետի անցնելը:

Ժամանակին գնեք կայանման քարտերը, որպեսզի խուսափեք տուգանքից: Բացի այդ, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է, հակառակ դեպքում, գործելու են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պարտադիր կատարողական գործընթացները»,-ասված է հայտարարության մեջ:

Այսօրվանից «Սիթի պարկ» ընկերության փոխարեն կայանման համար պատասխանատու է լինելու՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը: