Մինչև 400 լարի թոշակի ավելացումը նշանակում է, որ պետական ինստիտուտների աշխատանքը պետք է կասեցվի. Դավիթ Սերգեենկո
Մինչև 400 լարի թոշակի ավելացումը նշանակում է, որ պետական ինստիտուտների աշխատանքը պետք է կասեցվի. Դավիթ Սերգեենկո

Մինչև 400 լարի թոշակի ավելացումը նշանակում է, որ այլևս չպետք է ֆինանսավորվի որևէ պետական ծառայություն և պետական ինստիտուտների աշխատանքը պետք է կասեցվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը, «Ազգային շարժման» խոստումը մեկնաբանելիս, ի պատասխան թոշակը մինչև 400 լարի ավելացնելու շուրջ հնչած հարցին:

Ինչպես նշել է Դավիթ Սերգեենկոն, թոշակը մինչև 400 լարի ավելացնելու խոստումը բացարձակապես անիրական է:

«Կենսաթոշակները յուրաքանչյուր երկրի, այդ թվում հարուստ երկրների համար մարտահրավեր է: Երբ խոսվում է թոշակի մասին, շատ կարևոր է, անհրաժեշտ է, բոլոր քայլերը, կլինի դա խոստում, նախագծի հաղորդում կամ դրա կատարում, լինի իրական: Կենսաթոշակը և մինչև 400 լարի ավելացնելը նշանակում է, որ 2019 թվականի բյուջեում 1,9 միլիարդ լարի, որը հատկացվում է կենսաթոշակի համար, կրկնապատկվի: Գումարի կրկնապատկումը նշանակում է, որ այլևս չպետք է ֆինանսավորեն պետական որևէ ծառայություն, շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն և զորք»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն: