Մինչև 2025 թվականը օպտիկական ինտերնետի ցանցով կծածկվի Վրաստանի մոտ 1000 բնակավայր. Նաթիա Թուրնավա
Մինչև 2025 թվականը օպտիկական ինտերնետի ցանցով կծածկվի Վրաստանի մոտ 1000 բնակավայր. Նաթիա Թուրնավա

Մեր իշխանական թիմի համար կարևոր է ունենալ ուժեղ շրջաններ և ցանկացած գյուղում ունենալ որակյալ ենթակառուցվածք, ինչպիսին ունենք մեծ քաղաքներում: Հետևաբար, բարձրորակ ինտերնետի հասանելիությունը և օպտիկամանրաթելային ցանցի առկայությունը անհրաժեշտ նախապայման է մեր գյուղերի զարգացման համար,- այս մասին Զեդա Բախվի գյուղում իրականացրած ինտերնետացման փորձնական ծրագրի ամփոփիչ շնորհանդեսին հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի գնահատմամբ, կառավարությունը Համաշխարհային բանկի ներգրավմամբ և աջակցությամբ, Log in Georgia նախագծի շրջանակներում, սկսել է 2021-2025 թվականների ժամանակահատվածում համընդհանուր ինտերնետացման ծրագիրը, որը կներառի մոտ 1000 բնակավայր ամբողջ Վրաստանում, այդ թվում այն գյուղերը, որոնք հեռու են ուրբանական կենտրոններից:

«Սա ավելի քան կես միլիոն մարդ է, ովքեր մուտք կունենան օպտիկամանրաթելային լայնաշերտ ենթակառուցվածքներին», – ասել է Նաթիա Թուրնավան:

Ըստ նրա, կարևոր է համընդհանուր ինտերնետային ծրագրի իրականացումը մի քանի հիմնական պատճառով. Դա քաղաքի և գյուղի միջև թվային հավասարության հաստատումն է, ամենուր ունենալ նույն որակի սպասարկում, բարձրորակ ինտերնետ:

«Սա չափազանց կարևոր է մեր երիտասարդների կրթության համար և խորհրդանշական է, որ մենք սկսեցինք այս նախագիծը Զեմո Բախվի միջնակարգ դպրոցից: Երեխաները, ովքեր գտնվում են այստեղ, առաջին օգտվողներն են, ովքեր կստանան այս բարձրորակ ինտերնետի առավելությունները և կկարողանան կիսել համաշխարհային կրթությունը», – ասել է նախարարը:

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ սկսված համընդհանուր ինտերնետացման պետական ​​ծրագրի փորձնական նախագծի շրջանակներում, Գուրիայի տարածաշրջանի, Օզուրգեթի մունիցիպալիտետում կառուցվել է 140 կմ. լայնաշերտ ենթակառուցվածք, որը 49 բնակավայրերի ավելի քան 28 000 բնակիչների հնարավորություն է տալիս մուտք ունենալ էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային կրթության, էլեկտրոնային առևտրի և այլ գերժամանակակից ծառայություններ: