Մինչև 18 տարեկան երեխաների համար հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից
Մինչև 18 տարեկան երեխաների համար հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից

Մինչև 18 տարեկան երեխաների համար հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից:

Բանկային պարտք ունեցող անձանցից չի գանձվի նշված գումարը,- համապատասխան համաձայնությունը կայացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կոմերցիոն բանկի ղեկավարների հանդիպմանը, որը անցկացվել է կառավարության վարչությունում:

Ըստ համաձայնության, եթե բաժանորդը բանկի նկատմամբ ունի վարկային պարտականություն, այն վճարելու համար, բանկը կոնկրետ նշված սոցիալական օգնությանը չի դիմի: Այս հարցի վերաբերյալ բանկերն արդեն սկսել են աշխատել համապատասխան գործողությունների մակարդակով:

Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին, «Լիբերթի բանկի» գլխավոր տնօրեն Վասիլ Խոդելին, «Սաքարթվելոս բանկի» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն և «Թիբիսի բանկի» գլխավոր տնօրեն Վախտանգ Բուցխրիկիձեն:

Մինչև 18 տարեկան երեխաների համար միանվագ 200 լարի օգնություն ստանալու համար ծնողը պետք է գրանցվի «daxmareba.moh.gov.ge» կայքէջում: Այսօրվա դրությամբ գրանցված է 742 000 երեխա և 442 000 ծնող: Գրանցումը կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի մեկը: