Մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու գրանցումը մեկնարկում է վաղը
Մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու գրանցումը մեկնարկում է վաղը

Զրոյից մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները հատուկ կայքէջում գրանցում կարող են անցնել վաղվանից:

Էլեկտրոնային կայքէջում պետք է լրացվի հետևյալ տեղեկությունը.

  • Երեխայի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնական համար
  • Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, անձնական համար
  • Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունով կոմերցիոն բանկային հաստատությունում բացված բանկային հաշվեհամար
  • Բջջային հեռախոսահամար, որի վրա կուղարկվի կարճ հաղորդագրությունը:

Այն դեպքում, եթե Արդարադատության նախարարության սպասարկման գործակալության կողմից չի հաստատվի կապը երեխայի և ծնողի միջև, ծնողը պետք է կայքէջում վերբեռնի երեխայի ծննդյան վկայականը:

Սոցիալական օգնությունը տրվում է երեխայի ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից կայքէջում հայտադիմումը լրացնելուց հետո: Զրոյից մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները կարող են գրանցում անցնել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի մեկը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 15 05 հեռախոսահամարին:

Գրանցման մասին համապատասխան հրահանգը հասանելի է առողջապահության նախարարության www.moh.gov.ge կամ daxmareba.moh.gov.ge կայքէջում, որը հասանելի կլինի վաղվանից: