Մինչ որոշ մարդիկ կխոսեն այն մասին, թե Թամար Ժվանիան պետք է մնա թե ոչ իր պաշտոնում, նախևառաջ պետք է ներողություն խնդրեն, լիովին անարդարացիորեն հասցված վիրավորանքների համար. Իրակլի Կոբախիձե
Մինչ որոշ մարդիկ կխոսեն այն մասին, թե Թամար Ժվանիան պետք է մնա թե ոչ իր պաշտոնում, նախևառաջ պետք է ներողություն խնդրեն, լիովին անարդարացիորեն հասցված վիրավորանքների համար. Իրակլի Կոբախիձե

Մինչ որոշ մարդիկ կխոսեն այն մասին, թե Թամար Ժվանիան պետք է մնա թե ոչ իր պաշտոնում, նախևառաջ պետք է ներողություն խնդրեն, լիովին անարդարացիորեն հասցված վիրավորանքների համար, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թամար Ժվանիան պետք է անցկացնի ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Նրա խոսքով, դա առաջին հերթին պետք է որոշի Թամար Ժվանիան, քանի որ ոչ ոք չի կարող աշխատանքից ազատել ԿԸՀ-ի նախագահին:

«Նրա որոշելունն է, թե որքան կմնա իր պաշտոնում: Մինչ որոշ մարդիկ կխոսեն այն մասին, թե Թամար Ժվանիան պետք է մնա թե ոչ իր պաշտոնում, նախևառաջ պետք է ներողություն խնդրեն, լիովին անարդարացիորեն հասցված վիրավորանքների համար: Հիշում եք, որ ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցներ չկարողացան ներկայացնել, մենք օրինակ ներկայացրեցինք «Պիվիտիի» կեղծիքների ապացույցները, և «Արդար ընտրությունների» ղեկավարը ստիպված հրաժարական տվեց: Նախ պետք է ներողություն խնդրեն Թամար Ժվանիայից, այնուհետև նրանք պետք է խոսեն այն մասին, արդյոք նա պետք է մնա պաշտոնում, թե ոչ», – հայտարարել է Կոբախիձեն: