Մինչ համավարակի ավարտը դեռ երկար ժամանակ կա. Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս
Մինչ համավարակի ավարտը դեռ երկար ժամանակ կա. Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ասում է, որ մինչ համավարակը ավարտը երկար ժամանակ կա: «Ռոյտերի» հաղորդմամբ, այս մասին նա ասել է Ժնևում կայացած ճեպազրույցում:

Կազմակերպության ղեկավարը մեկ անգամ ևս խոսել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար հասանելիության կարևորության մասին:

«Այս շաբաթ տեղի ունեցավ լայն կոնսենսուս, որ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը կարևոր է «կովիդ 19»-ի համավարակն ավարտելու համար: 3,5 միլիոն մահվան դեպքերով, համաշխարհային տնտեսությունում շուրջ 22 տրիլիոն դոլար վնասով և համավարակի նոր բռնկումներով, մինչ համավարակի ավարտը դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- հայտարարել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի կարծիքով, ճիշտ քաղաքական կամքը կօգնի վերջ դնել համավարակին: