Միլանից, Բոլոնիայից և Մարսելից բացի, հաջորդ տարի «Ryanair»-ը Վրաստանից չվերթներ կիրականացնի Կյոլնի ուղղությամբ
Միլանից, Բոլոնիայից և Մարսելից բացի, հաջորդ տարի «Ryanair»-ը Վրաստանից չվերթներ կիրականացնի Կյոլնի ուղղությամբ

Միլանից, Բոլոնիայից և Մարսելից բացի, հաջորդ տարի «Ryanair» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի նաև Վրաստանից Կյոլնի ուղղությամբ,- այս մասին հայտարարել է «Ryanair» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը՝ Վրաստանի կառավարության վարչությունում:

«Մենք շատ ուրախ ենք, ազդարարել երեք նոր ուղղության՝ Թբիլիսիից Միլան, ինչպես նաև Քութաիսիից Բոլոնիա և Մարսել ուղղությունների մեկնարկի մասին: Վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո, ցանկանում եմ ասել, որ արդեն հաջորդ տարվա ամռանը, Թբիլիսիից չվերթներ կիրականացնենք դեպի Կյոլն: Ցանկանում եմ նշել, որ թիմը, որ մեզ հետ վարում էր բանակցություններ, շատ մասնագիտացված է: Եթե ձեր ռեգբիստներն էլ այդքան ցանկանան, աշխարհի չեմպիոն կդառնան»,- հատարարել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը:

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև կնքվել է փոխադարձ համագործակցության մասին պայմանագիր:

Պայմանագիրն ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը: