Միջուկային զինաթափումից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ում քննարկելու են Փհենյանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը
Միջուկային զինաթափումից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ում քննարկելու են Փհենյանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը

Այն դեպքում, եթե Փհենյանը չի համաձայնվի միջուկային լրիվ զինաթափմանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկելու է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը: Այս հայտարարությունը արել է Ջոն Բոլթոնը:

Ազգային անվտանգության հարցերում Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդականը նշել է, որ Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքից: Ավելին, նա պետք է բացառի այն ամենը, ինչը կապված է այդ հարցի հետ:

Փետրվարի 27-28-ին Հանոյում տեղի է ունեցել Դոնալդ թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը: Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի լիդերները քննարկել են Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը, սակայն որևէ կոնկրետ արդյունքի չեն հասել: Տարակարծիքների պատճառով կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Հանոյում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հարավային Կորեայի լրատվական գործակալություններից մեկը տարածել է լրատվություն, որ Փհենյանը Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին գագաթնաժողովից հետո կրկին աշխատացրել է փակված միջուկային հրթիռների օբյեկտը:

Թողնել մեկնաբանություն