Միջերկրական ծովում խորտակվել է ներգաղթյալներով երկու նավ
Միջերկրական ծովում խորտակվել է ներգաղթյալներով երկու նավ

Միջերկրական ծովում խորտակվել է ներգաղթյալներով երկու նավ: Ինչպես կանխատեսվում է ընդհանուր առմամբ մահացածների թիվը կարող է կազմել 170:

Այս պահին ընթանում է փրկարարական գործողություն:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության լրատվությամբ, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևմտյան մասում: Փախստականների մի մասին փրկել են ձկնորսական նավի անձնակազմի անդամները, որոնք գտնվում էին նշված վայրում: Անհետ կորածների թվում հիմնականում Աֆրիկացիներ են: Նրանք նավերով փորձում էին հասնել Եվրոպա: