Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պատրաստվում հետաձգել Տոկիոյի օլիմպիական խաղերը
Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պատրաստվում հետաձգել Տոկիոյի օլիմպիական խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ այս պահին մտադիր չէ հետաձգել կամ չեղարկել 2020 թվականի օլիմպիական խաղերը:

«Սա աննախադեպ իրավիճակ է ողջ աշխարհի համար, և մենք մտածում ենք բոլորի մասին, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Մենք համերաշխ ենք ողջ աշխարհի հանդեպ և անում ենք հնարավորը վարակը կանգնեցնելու համար: Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունի  Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա: Իրավիճակը փոխվում է ամեն օր:

Մինչ խաղերի մեկնարկը մնացել է չորս ամիս և այս պահին անհրաժեշտ չէ ընդունել արմատական ​​որոշումներ: Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է անում բոլոր մարզիկներին շարունակել նախապատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Այս պահին մարզիկների 57 տոկոսն ունի խաղերին մասնակցելու իրավունք:

Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահ է, որ ամբողջ աշխարհում ընդունված միջոցները կօգնեն կանգնեցնել կորոնավիրուսը: Մենք 24 ժամվա ընթացքում հետևում ենք իրավիճակին»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Տոկիոյի օլիմպիական խաղերը անց են կացվելու հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: