Միջազգային հանցանքի տեսանկյունից առանձնացրել ենք չորս երկիր, դրանք են՝ Ռումինիան, Լիտվան, Լեհաստանը և Վրաստանը. Մորգան Յոհանսոն
Միջազգային հանցանքի տեսանկյունից առանձնացրել ենք չորս երկիր, դրանք են՝ Ռումինիան, Լիտվան, Լեհաստանը և Վրաստանը. Մորգան Յոհանսոն

Ցանկանում եմ բանակցել վրացական կողմի հետ, գիտեմ, որ Վրաստանի ներքին գործերի նախարարը գալիք շաբաթ այցելելու է Շվեդիա,-այս մասին Շվեդիայի արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը հայտարարել է Բրյուսելում, Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպումից առաջ:

Ինչպես նշել է նախարարը, Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ապաստան փնտրողների և քրեական խմբավորումների հարցերը:

«Մենք ծրագրում ենք քննարկել ապաստան փնտրողների հարցը, ինչպես նաև միջազգային քրեական խմբավորումների հարցերը, որոնք Եվրոպա են այցելում գողություն անելու նպատակով: Այս տեսանկյունից առանձնացրել ենք չորս երկիր, դրանք են՝ Ռումինիան, Լիտվան, Լեհաստանը և Վրաստանը: Ցանկանում ենք, որ վրացական կողմը ընդունի միջոցներ այս հանցավոր գործողությունները կանխելու նպատակով: Շվեդիայում գողությունների մեծամասնությունը իրականացնում են արտասահմանից եկած մարդիկ: Անցած շաբաթ հանդիպել եմ Շվեդիայում Վրաստանի դեսպանի հետ և ունեցել արդյունավետ հանդիպում, ինչպես նաև գտնում եմ, որ նախարարի հետ կունենանք նույնպես արդյունավետ հանդիպում»,-հայտարարել է Յոհանսոնը:

Նախարարի խոսքերով իր համար անհայտ է, բարձրացվելու է թե ոչ հանդիպման ժամանակ, անայցագրային ռեժիմի դադարեցման հարցը: Նրա խոսքերով, Շվեդիայի համար անչափ կարևոր է հզորացնել Վրաստանի կառավարության հետ համագործակցությունը:

 

Թողնել մեկնաբանություն