Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրություն դեռևս չունի
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրություն դեռևս  չունի

Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Իրաքից,-այս մասին հայտարարել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչը:

Շոն Ռայանի պարզաբանմամբ, մերձավոր արևելքի երկրում ամերիկացի զինվորականների գտնվելը աջակցելու է տարածաշրջանից ահաբեկչությունը արմատախիլ անելուն և կայունության հաստատմանը: Նրա խոսքերով հենց այդ պատճառով էլ ամերիկյան զորքերը կմնան տարածաշրջանում:

2017 թվականին Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրում գործող ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու մասին, սակայն ծայրահեղականները այնուամենայնիվ մնում են երկրի տարբեր շրջաններում և իրականացնում են ահաբեկչություններ: