Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտի վարորդների համար գործում են նոր կարգավորումներ
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտի վարորդների համար գործում են նոր կարգավորումներ

Վրաստանի ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայության տեղեկությամբ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի և ֆինանսների նախարարի համատեղ հրամանի հիման վրա, հաստատվել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների (բացի տարանցիկ վարորդների) համար համավարակաբանական վերահսկման և կարանտինի նոր կարգ:

Հրամանագրի համաձայն, եկամուտների ծառայության մաքսային ծառայողը միջազգային բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի վարորդին մանրամասնելու է Վրաստանի տարածք մուտքի, ինչպես նաև տեղաշարժման և պարտադիր կարանտինի պայմանները և ժամկետները:

«Վրաստանի տարածք մուտք գործելու ժամանակ, եկամուտների ծառայության բժիշկ համավարակաբանների կողմից, հսկիչ անցակետերում, միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարի վարորդներին (ինչպես Վրաստանի, այնպես էլ օտար երկրների քաղաքացիներին) տեղում կենթարկեն արագ թեստավորման: Այս ընթացակարգն իրականացվում է եկամուտների ծառայության մաքսային անցակետերում, նավահանգիստներում և հսկիչ անցակետերի տարածքում բացված հատուկ բժշկական կետերում, որոնք հագեցած են նոր կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ սարքավորանքներով: Եկամուտների ծառայության բժիշկ համավարակաբանի կողմից, նպատակային թեստավորման արդյունքը պատկերվելու է հատուկ ձևում (հավելված №1), որը բժիշկը կփոխանցի վարորդին, իսկ անձի մոտ վարակի հայտնաբերման դեպքում, հաստատված կարգով այդ տեղեկությունը կփոխանցվի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:

Նպատակային թեստավորման արդյունքում նոր կորոնավիրուսի հաստատման դեպքում,  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության կամ եկամուտների ծառայության կողմից կիրականացվի այդ վարորդի տեղափոխումը համապատասխան տենդի կենտրոն, որտեղ նա կենթարկվի «Փի Սի Ար» թեստավորման: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ եթե հսկիչ անցակետում անձի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հաստատվի, և Վրաստանի քաղաքացի վարորդը երկիրը չի լքելու 72 ժամվա ընթացքում, ապա նրան տեղափոխելու են հատուկ կարանտինային տարածք:  Վարորդը կարանտինային տարածքը կարող է լքել միայն կրկնակի թեստավորումից հետո: Նշված թեստավորումը պետք է իրականացվի անձամբ վարորդի, նրա գործատուի, համապատասխան ներկրող/արտահանող կամ այլ հետաքրքրված անձի ծախսերով», – ասված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, եթե միջազգային բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի վարորդը կխախտի համավարակաբանական վերահսկումը և կարանտինի պայմանները, ապա կտուգանվի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: