Միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները
Միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալներով,  Լագոդեխիի, Մարտվիլիի և Ադիգենիի սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններում հաղթում են «Վրացական երազանք»-ի թեկնածուները:

Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, Լագոդեխիի մունիցիպալիտետի Ափենի համայնքի 4 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,06 տոկոսը: Ադիգենիում ընտրողների ակտիվությունը կազմել է 60,5%: Իսկ Մարտվիլիի մունիցիպալիտետի Կիծի համայնքի երկու ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է 51,22%:

Թողնել մեկնաբանություն