Միայն ՆԱՏՕ-ի անդամների և Վրաստանի որոշելունն է, երբ կդառնա Վրաստանը դաշինքի անդամ, Ռուսաստանը իրավունք չունի ներգրավվել այս գործընթացին.  Ենս Ստոլտենբերգ
Միայն ՆԱՏՕ-ի անդամների և Վրաստանի որոշելունն է, երբ կդառնա Վրաստանը դաշինքի անդամ, Ռուսաստանը իրավունք չունի ներգրավվել այս գործընթացին. Ենս Ստոլտենբերգ

Միայն ՆԱՏՕ-ի անդամների և Վրաստանի որոշելունն է, երբ կդառնա Վրաստանը դաշինքի անդամ, Ռուսաստանը իրավունք չունի ներգրավվել այս գործընթացին,-այս մասին հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, առաջին ալիքի հարցին պատասխանելիս:

Առաջին ալիքը հետաքրքրվել է, թե ինչ հարցեր է քննարկվում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին և ինչ նորություններ են լինելու Վրաստանի համար: Առաջին ալիքի լրագրողը հետաքրքրվել է նաև Ենս Ստոլտենբերքի դիրքորոշմամբ, այն թեմայի շուրջ, որ հաճախ լսվում են հայտարարություններ, որ Մոսկվան դեմ ՆԱՏՕ-ի ընդլայնամը և Վրաստանի դաշինքին անդամագրվելուն:

«Մենք քննարկում ենք Վրաստանի հետ համագործակցության հարցերը, լրատվություն ենք փոխանցում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, թե ինչ աստիճանի ենք հասել: ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց լուման են ներդնում տարբեր ծրագրերում, որը իրականացնում ենք Վրաստանի հետ միասին: Առանձնապես դա վերաբերում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններին և գնահատման կենտրոնին:

Միևնույն ժամանակ ողջունում ենք Վրաստանի ավանդը, ՆԱՏՕ-ի խաղարարար գործողություններում: Վրաստանը համարվում է ամենախոշոր մատակարարողը ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների միջև, առանձնապես Աֆղանստանում: Մենք քննարկում ենք նաև այն մարտահրավերները, որոնք կապված են Սև ծովի տարածաշրջանի հետ: Տեսնում ենք Ռուսաստանի ռազմական ներկայացուցչության աճը տարածաշրջանում: Զրուցելու ենք այն մասին, թե ինչպես ենք աշխատելու Սև ծովի ավազանի անվտանգության ուղղությամբ»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, դաշինքը օգնելու է Վրաստանին անվտանգության ոլորտում բարեփոխումների իրականացման մեջ: