Միավորված թագավորությունում արձանագրվել է «կովիդ 19»-ի 21 502 նոր դեպք
Միավորված թագավորությունում արձանագրվել է «կովիդ 19»-ի 21 502 նոր դեպք

Միավորված թագավորությունում արձանագրվել է «կովիդ 19»-ի 21 502 նոր դեպք, մահացել է 519 պացիենտ: Այս մասին հայտնում է «Գարդիանը»՝ հիմնվելով երկրի կառավարության տվյալներին:

Համավարակի տարածումից ի վեր Միացյալ Թագավորությունում հաստատվել է «կովիդ 19»-ի ՝ 1 809 455 դեպք:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 63 506 մարդ: