Միավոր խմբի առաջատարից. Վրաստանը հավաքականը Դանիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ ոքի
Միավոր խմբի առաջատարից. Վրաստանը հավաքականը Դանիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ ոքի

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Դինամո Արենայում» Եվրո 2020-ի ընտրական փուլում մրցել է Դանիայի հավաքականի հետ և լարված պայքարում հանդիպումն ավարտել 0:0 հաշվով:

Մեր թիմը հանդիպումը դիմավորել է հիմնախնդիրներով: Թիմի ավագ Ջաբա Կանկավան հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով, կիսապաշտպանությունում իր թիմակից Նիկա Կվեկվեսկիրին վնասվածք ուներ, նույն պատճառով Վլադիմիր Վայսի ղեկավարած հավաքականին չեն կարողացել օգնել երեք կենտրոնական պաշտպաններ (Սաբա Կվիրկվելիան, Դավիթ Խոճոլավան, Լաշա Դվալին) և հարձակվող ոճի կիսապաշտպան, Զուրիկո Դավիթաշվիլիին, ով իր առաջին հանդիպումը հավաքականում անց էր կացրել Հարավային Կորեայի դեմ: Դանիան Վրաստան էր ժամանել առանց գլխավոր մարզիչի: Ագե Հարեյդան Թբիլիսի չի ժամանել ծնկի վնասվածքի պատճառով, և հյուրերին ղեկավարել է նրա օգնականը, Դանիայի հավաքականի և Միլանի նախկին հարձակվող, Յոն Դալ Տոմասոնը:

Դանիացիները խաղի սկզբից ճնշում էին մեր ֆուտբոլիստներին և գնդակը հիմնականում նրանց մոտ էր, իսկ Վրաստանի հավաքականը փորձում էր կազմակերպել հակագրոհներ: Հյուրերը մի քանի իրական պահեր ստեղծեցին մեր դարպասների մոտ 24-րդ և 32-րդ րոպեին, սակայն Վրաստանի հավաքականը փրկվեց դարպասապահ, Գիորգի Լորիայի լավ խաղի արդյունքում: 40-րդ րոպեին իրական պահ ուներ Թոմաս Դիլեյնը, որ գնդակը դապրասների ուղղությամբ ուղարկեց գլխի հարվածով, սակայն այս անգամ էլ փայլուն խաղաց Վրաստանի հավաքականի դարպասապահը:

Վրաստանի հավաքականը մի քանի անգամ փորձել է կազմակերպել վտանգավոր գրոհներ, սակայն դանիացիները լավ էին պաշտպանվում և թույլ չեն տվել մոտենալ դարպասներին: Այսպիսով հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Դրանից հետո դանիացիների գրոհները էլ ավելի վտանգավոր էին: 51-րդ րոպեին Կասպեր Դոլբերգի հարվածից հետո իրական գոլից Վրաստանի հավաքականը կրկին փրկեց, Գիորգի Լորիան: ևս մեկ վտանգավոր պահ ստեղծվեց 56-րդ րոպեին, որն բարեբախտաբար կրկին ավարտվեց առանց գոլի:

Պահերում ֆրանսիացի մրցավար, Ֆրանսուա Լետեսիենը աչք էր փակում դանիացիների կոպիտ խաղի վրա, ինչի դեմ բողոքում էր Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որին մրցավարը զգուշացրեց մարզչական նախազգուշացմամբ:

Դրանից հետո վրաց ֆուտբոլիստները ակտիվացան և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահ, իսկ 82-րդ րոպեին Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ, Կրիստիան Գուտկերի հարվածից հետո Վրաստանի հավաքականի դարպասը փրկեց դարպասաձողը:

Այսպիսով Վրաստանի հավաքականը խմբի առաջատար և համաշխարհային վարկանիշում 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Դանիայի հավաքականից կորզեց մեկ միավոր, խաղն ավարտելով 0:0 հաշվով:

Եվրո-2020-ի ընտրական փուլի «Դ» խմբում, հինգ տուրից հետո, Վրաստանի հավաքականը չորս միավորով չորրորդ տեղում է: Դանիան  շարունակում է մնալ երկրորդ տեղում: Երրորդը Շվեյցարիան է (ութ միավոր), որը Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը 4: 0 հաշվով պարտության է մատնել Հիբրալթարին: