«Միասնական ազգային շարժումը» անց է կացնում իր 8-րդ համագումարը
«Միասնական ազգային շարժումը» անց է կացնում իր 8-րդ համագումարը

«Միասնական ազգային շարժումը» անց է կացնում իր 8-րդ համագումարը: Հայտնի է, որ այսօրվա համագումարին կուսակցության նախագահ են ընտրելու Գրիգոլ Վաշաձեին: Կուսակցության նախագահի պարտականությունները մինչ այս կատարում էր Նիկա Մելիան:

Բացի այդ, հավաքվածներին տեսակապի միջոցով դիմելու է Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին:

«Ազգային շարժման» նախագահին պատվիրակները ընտրելու են նոր կարգով: Քվեարկությունը տեղի է ունենալու էլեկտրոնային քվեարկության մեթոդով: Պատվիրակները քվեակությանը մասնակցելու են բջջային հեռախոսում հատուկ կցման միջոցով, որը կուսակցության անդամների խոսքերով նորարարական մեթոդ է:

Համագումարին ներկա Շալվա Շավգուլիձեն: Նա լրագրողների մոտ մեկնաբանություն չի արել: Միջոցառմանը ներկա է նաև Մալխազ Մաչալիկաշվիլին: