«Միասնական ազգային շարժման» նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին
«Միասնական ազգային շարժման» նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին

«Միասնական ազգային շարժման» նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին: Վաշաձեի թեկնածությունը քվեարկության է դրվել այսօր, կուսակցության համագումարի:

«Ազգային շարժման» նախագահին պատվիրակները ընտրել  են նոր կարգով: Քվեարկությունը տեղի է ունեցել էլեկտրոնային քվեարկության մեթոդով: Պատվիրակները քվեակությանը մասնակցել են բջջային հեռախոսում հատուկ կցման միջոցով, որը կուսակցության անդամների խոսքերով նորարարական մեթոդ է:

Քվեարկությանը Գրիգոլ Վաշաձեին աջակցել է 364 պատվիրակ, մեկը դեմ է եղել, իսկ մեկը ձեռնպահ:

Մի քանի օր առաջ, տեղի է ունեցել «ազգային շարժման» քաղխորհրդի նիստը, որտեղ կուսակցության անդամները պայմանավորվել են, որ համագումարին կուսակցության նախագահի պաշտոնին առաջադրելու են գրիգոլ Վաշաձեի թեկնածությունը: