«Միասնական ազգային շարժման» անդամները չեն պատրաստվում խմբակցությունների ձևաչափում հանդիպել նախարարների թեկնածուների հետ
«Միասնական ազգային շարժման» անդամները չեն պատրաստվում խմբակցությունների ձևաչափում հանդիպել նախարարների թեկնածուների հետ

«Միասնական ազգային շարժման» անդամները չեն պատրաստվում խմբակցությունների ձևաչափում հանդիպել նախարարների թեկնածուների հետ-, այս հայտարարությունը արել է «ազգային շարժման» խմբակցության նախագահ, Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով, «ազգային շարժումը» շարունակում է բոյկոտել կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու գործընթացը:

«Մենք շարունակելու ենք բոյկոտել, և չենք մասնակցելու կոմիտետային քննարկումներին: Չենք հանդիպելու նաև նախարարների թեկնածուներին խմբակցությունների ձևաչափով: Այս հանդիպումը կլինի հերթական հարցազրույցներից մեկը, և տպավորություն կստեղծվի, որ երկրում ոչինչ տեղի չի ունենում և հաստատում ենք հերթական կառավարությանը: Սակայն ասեմ, որ տագնապալի իրավիճակ ունենք: Մենք փաստորեն իշխանության ենք բերում Գավրիլովի կառավարությունը: Հենց այդ նպատակով նման բողոքի ձևը պատշաճ է այս կառավարությանը»,- ասել է Ռոման Գոցիրիձեն:

Ինչպես նշել է պատգամավորը, այս բողոքը շարունակվելու է, ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցում:

Խորհրդարանում արդեն երկրորդ օրն է, ինչ կառավարությանը վստահություն հայտնելու շրջանակներում ընթանում են կոմիտետային լսումներ, որոնց ներկա չեն «եվրոպական Վրաստանի» և »ազգային շարժման» անդամները: Վաղը նախարարների թեկնածուներին լսելու են խմբակցությունների ձևաչափում: