Միասնական ազգային քննությունների ամսաթվի և ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում. Միխեիլ Չխենկելի
Միասնական ազգային քննությունների ամսաթվի և ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում. Միխեիլ Չխենկելի

Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ, միասնական ազգային քննությունների ամսաթվի և ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում:

Ինչպես նշել է նախարարը, հունիսին կհայտարարվի քննությունների ստույգ ամսաթիվը:

«Այս պահին կողմնորոշված ենք հուլիս ամսի վրա, ինչպես դա նախորդ տարիներին էր, միակ փոփոխությունը, որը հնարավոր է տեղի ունենա դա քննությունների օգոստոս ամսին տեղափոխումն է և դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դա կպահանջվի կոնկրետ համավարակային իրավիճակը: Մանրամասների մասին կկայանա հատուկ ճեպազրույց, որը տեղի կունենա հուլիսին և կհայտարարվի քննությունների հստակ ամսաթիվը»,-հայտարարել է Միխեիլ Չխենկելին: