Միասին կշրջենք գյուղով և կհաշտեցնենք բոլորին, համաձայնությունը ձեռք է բերվել. Բուքնարիի բնակիչ, մահմեդական համայնքի ներկայացուցիչ
Միասին կշրջենք գյուղով և կհաշտեցնենք բոլորին, համաձայնությունը ձեռք է բերվել. Բուքնարիի բնակիչ, մահմեդական համայնքի ներկայացուցիչ

Միասին կշրջենք գյուղով և կհաշտեցնենք բոլորին, համաձայնությունը ձեռք է բերվել,- այս մասին հայտարարել է Բուքնարիի բնակիչ, մահմեդական համայնքի ներկայացուցիչ, Բեսիկ Պայճաձեն:

«Իհարկե, պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Մենք եղբայրների նման էինք ապրում և այդպես էլ կշարունակենք, քաղաքապետի հետ միասին հինգ-հինգ տղամարդ կշրջենք ամբողջ գյուղով ու կհաշտվենք, դա խնդիր չի լինի: Իհարկե, կլինի մատուռ: Այստեղ ոչ մի խոսակցություն չի եղել մզկիթի ընդլայնման, ոչ էլ այն կառուցելու մասին, մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ուզում ենք վերանորոգել և կվերանորոգենք», – հայտարարել է Բեսիկ Պայճաձեն:

Չոխատաուրիի քաղաքապետարանում ավարտվել է քրիստոնյա և մահմեդական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը: Մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Կուճավայի հայտարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել և մատուռը կշարունակի գործել:

Մահմեդական համայնքի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնց մի մասը Բուքնարի էր այցելել Բաթումիից, կրկին մնում են քաղաքապետարանի տարածքում: Նրանցից ոմանք ասում են, որ չեն ցրվի, քանի որ Բուքնարին առանձին խնդիր չէ և մահմեդական համայնքի իրավունքների հարցը պետք է պաշտպանված լինի ամբողջ երկրում:

Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում անհամաձայնությունը մահմեդական և քրիստոնյա քաղաքացիների միջև սկսվել է երեկ: Մասնավորապես, մահմեդական համայնքի ներկայացուցիչները ցանկանում էին գյուղում սրբատեղի, իսկ քրիստոնեական համայնքի անդամները դեմ են դրան: Տարաձայնությունը վերածվեցին ֆիզիկական առճակատման: Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել մեկ անձի:

Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան հայտարարել է, որ իշխանությունն ու իրավապահները կանեն հնարավորը Բուքնարի գյուղում հակամարտությունը լուծելու համար: