Միակ ճանապարհը, որ հաղթահարվի Պուտինի դե-ֆակտո վետոն, դա Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրելն է, Եվրամիությանը Կիպրոսի անդամագրվելու մոդելով. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Միակ ճանապարհը, որ հաղթահարվի Պուտինի դե-ֆակտո վետոն, դա Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրելն է, Եվրամիությանը Կիպրոսի անդամագրվելու մոդելով. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Միակ ճանապարհը, որ հաղթահարվի Պուտինի դե-ֆակտո վետոն, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, Կիպրոսի մոդելով անդամագրելն է,-այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը արել է առաջին ալիքի հետ զրուցելիս: Նրա խոսքով, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին միակ պատնեղը, Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներն են:

«Վրաստանը բավարարում է գրեթե բոլոր չափանիշները և պահանջները, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Հիմնական պատնեշը այս ճանապարհին, Ռուսաստանի հետ տարածքային վեճն է, որը վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային: Սակայն, եթե մենք դա ճանաչենք հրապարակայնորեն, ապա դա նշանակում է, որ Պուտինը ունի դե-ֆակտո վետո և Վրաստանի տարածքների բռնազավթման պայմաններում, Ռուսաստանը մշտապես խափանելու է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը: Միակ ճանապարհը, դա Վրաստանի հետ այնպես վարվելն է, ինչպես Եվրամիությունը վարվեց Կիպրոսի հետ: Մենք պետք է համաձայնենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրությանը, ինչպես Եվրամիությունը համաձայնեց Կիպրոսի ընդունմանը, սակայն միևնույն ժամանակ պետք է հայտարարենք, որ ՆԱՏՕ-ի կարգը ևպարտավորությունները, ինչպես նաև հինգերրորդ հոդվածը չի տարածվելու բռնազավթված տարածքներում, ինչպես որ Եվրամիության կարգերը չեն տարածվում հյուսիսային Կիպրոսի վրա»,-հայտարարել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ ամբողջական հարցազրույցը հնարավոր կլինի լսել կիրակի օրը, ապրիլի 14-ին, Վրաստանի ռադիոյի եթերում, «համաշխարհային լուրեր» հաղորդման ժամանակ: