Միացյալ Թագավորությունը ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործով
Միացյալ Թագավորությունը ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործով

Միացյալ Թագավորությունը ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործով և նրանց որոշումը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Վրաստանում Ռուսաստանի բռնազավթման ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունների, խոշտանգումների և տեղահանման համար,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Բրիտանիայի դեսպանությունը:

«Ռուսաստանը պետք է ճանաչի և հարգի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում:

Թողնել մեկնաբանություն