Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1849 մարդ
Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1849 մարդ

Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1849 մարդ:

Մեկ օրվա ընթացքում վիրուսը հաստատվել է ևս 33 494 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում վարակվել է 734.969 մարդ իսկ մահացել է  38 903 անձ:

Ըստ ԱՄՆ նախագահի, այս ցուցանիշով ԱՄՆ-ը առաջին տեղում է, բայց հաշվի առնելով վարակվածների թիվը, ԱՄՆ-ում մահացության մակարդակը 1 տոկոսով ցածր է, քան Չինաստանում:

Ըստ Դոնալդ Թրամփի, երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ի որոշ նահանգներում կվերացվեն խիստ սահմանափակումները: Նրանց թվում են Տեխասը և Վերմոնտը:

Երեկ մի քանի նահանգնում անցկացվեցին ցույցեր: Մարդիկ պահանջում են վերացնել կարանտինային ռեժիմը: