Մեզ նոր էներգիա է անհրաժեշտ տնտեսությունում, որ վրացական բիզնեսը լինի ավելի հզոր. Գիորգի Գախարիա
Մեզ նոր էներգիա է անհրաժեշտ տնտեսությունում, որ վրացական բիզնեսը լինի ավելի հզոր. Գիորգի Գախարիա

Մեզ նոր էներգիա է անհրաժեշտ տնտեսության մեջ, ոչ միայն լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու, այլև վրացական բիզնեսը շատ ավելի հզոր դարձնելու համար, քան այսօր է,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է խաղողագործության և գինեգործության ոլորտում ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս առումով ամենակարևոր ոլորտներից մեկը խաղողագործությունն ու գինեգործությունն է, որը ոչ միայն զարգացնում է գյուղատնտեսությունը, այլև ունի շատ մեծ փոխանցման էֆեկտ:

«Մեզ համար շատ կարևոր է սկսել հիմնախնդիրների լուծումը, որոնք հնարավոր է արագ շտկել, չնայած մենք կարող ենք զրուցել նաև համակարգային խնդիրների մասին: Ոլորտը լավ է զարգանում, 9 ամսում արտահանվել է ավելի քան 60 միլիոն շիշ, ինչը լավ արդյունք է: Լավ եմ  հիշում 2012-2013 թվականները, երբ մենք խոսում էինք 50 հազար տոննայի մասին, և այս տարի արդեն հավաքել ենք մոտավորապես 270 հազար տոննա խաղող», – հայտարարել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև վրացական գինու որակի բարելավումը:

«Իհարկե, ժամանակն է մտածել որակի մասին: Բոլորս շատ լավ գիտենք, որ վրացական գինու որակը սկսվում է գյուղացու և գինեգործի որակից, սա շատ կարևոր է: Ես հասկանում եմ, որ հիմնախնդիրները շատ են, սակայն եթե մեր դիրքորոշումը լինի գործնական, օբյեկտիվ և արդյունքների վրա կողմնորոշված, բոլոր խնդիրներն էլ լուծելի են»,- ասել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն