Մեզ համար առանձնահատուկ առաջնահերթություն է զինվորականների գնահատումը և նրանց համար պատշաճ սոցիալական պայմաններ ստեղծելը. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեզ համար առանձնահատուկ առաջնահերթություն է զինվորականների գնահատումը և նրանց համար պատշաճ սոցիալական պայմաններ ստեղծելը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի խորհրդարանում, առաջին հանրապետության անվան դահլիճում կայացած հանձնաժողովի լսումներին, պաշտպանության նախարարի թեկնածուն օրենսդիրներին ներկայացրել է՝ զինվորներին գնահատելու և նրանց համար սոցիալական պատշաճ պայմաններ ստեղծելու տեսանկյունից կատարված քայլերը և ծրագրված միջոցառումները:

Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, պաշտպանության նախարարությունում 2020 թվականը հայտարարվել էր զինվորների խնամքի տարի և ձեռնարկվել են կարևոր քայլեր `զինծառայողների գնահատման և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

«Այս ընթացքում մենք բարելավել ենք մեր զինծառայողների աշխատավարձերը, սնունդի, բժշկական պայմանները, ինչպես նաև բնակարանային, կրթական պայմանները: բացի այդ բանակը համալրել ենք ժամանակակից համազգեստով և կոշիկներով: Մենք լուծել ենք տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրներ», – նշել է նախարարի թեկնածուն:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին կշարունակվեն զինծառայողների և նրանց ընտանիքների համար դրական փոփոխությունները:

Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև վիրավոր և վնասված զինծառայողների խնամքի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայտարարել, որ առաջիկա տարիներին ֆինանսական և սոցիալական աջակցությունն էլ ավելի կամրապնդվի: