Մեվլութ Չավուշողլուի հայտարարությամբ, Սիրիայի քաղաքներից քուրդ զինվորականների դուրս գալու հարցը, Թուրքիան և Ռուսաստանը քննարկելու են Սոչիում
Մեվլութ Չավուշողլուի հայտարարությամբ, Սիրիայի քաղաքներից քուրդ զինվորականների դուրս գալու հարցը, Թուրքիան և Ռուսաստանը քննարկելու են Սոչիում

Սիրիայի ՝ Մանբիջ և Կոբանիշ քաղաքներից քուրդ զինվորականների դուրս գալու հարցը  Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն Սոչիում,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ:

Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող Քոբանիշ և Մանբիջ քաղաքներում քրդերի խնդրանքով գտնվում են նաև Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները: Իսկ սիրիական կառավարության հիմնական դաշնակիցը հենց Ռուսաստանն է: ԱՄՆ-ի միջնորդությամբ Թուրքիան հրադադարին համաձայնել է հոկտեմբերի 17-ին: Համաձայնագրի համաձայն, քրդական ռազմական խմբերը պետք է տեղափոխվեն սահմանից 30 կմ հեռավորության վրա: